շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը

Արցախում զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը:

Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Էդուարդ Մարանջյանը հանդես էր գալիս 69 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնության մրցանակակիր էր:

«Էդուարդը Գյումրիի սան էր: Շատ հեռանկարային ծանրորդ էր: Իր քաշային կարգում արդեն ուներ լավ արդյունքներ: Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, մրցանակակիր էր: Լավ երեխա էր: Ամեն ինչ նոր էր սկսվում նրա համար: Արդեն այնպիսի կիլոգրամներ էր անում, որ կարող էր հանգիստ աշխարհի չեմպիոնի հայտ ներկայացնել: Ամեն պոտենցիալն ուներ: Ցավակցում եմ Էդուարդի ընտանիքին, հարազատներին։

Բոլորս ուշադրությամբ հետեւում ենք Արցախում շարունակվող պատերազմին: Տղաներին փորձում ենք դրական տրամադրել, մարզումներից հետո զրուցում ենք նրանց հետ: Մարտական են տրամադրված: Երբեմն «գժվում են», ցանկանում են բոլորով մեկնել առաջնագիծ, մենք էլ նրանց հետ միասին: Պահում ենք մարտական ոգին:

  • Կիսվել: