կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Արցախում տիրող աղետալի իրավիճակով պայմանավորված՝ «Պաղպաղակի փառատոն»-ն անժամկետ հետաձգվում է. «Երազ փրոջեքթս»

Արցախում տիրող աղետալի իրավիճակով պայմանավորված՝ «Պաղպաղակի փառատոն»-ն անժամկետ հետաձգվում է. «Երազ փրոջեքթս»

Արցախում տիրող աղետալի իրավիճակով պայմանավորված՝ հուլիսի 28-ին նախատեսված «Պաղպաղակի փառատոն»-ն անժամկետ հետաձգվում է։ Հայտնում է «Երազ փրոջեքթս» թիմը

«Մեր այս որոշման հետ համակարծիք են միջոցառման բոլոր համակազմակերպիչ մեր գործընկերները, մասնակիցները, մեր ամբողջ թիմը։

Լիահույս ենք, որ դուք ևս կաջակցեք ու կկիսեք այն։

Վստահ ենք՝ բոլորիս մտքերն ու աղոթքներն այսօր Արցախի հետ են և ուղղված են Արցախին, ու բոլորիս երազանքներն Արցախին են վերաբերում։

Հուսով ու հավատով ենք, որ շատ շուտով նորից կհանդիպենք «Երազ այգում», լիաթոք ուրախությամբ և խաղաղ մտքով կնշենք բոլոր իրադարձությունները, տոներն ու փառատոնները»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: