երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում քննարկվել են առաջին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները

Արցախում քննարկվել են առաջին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը Քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հիմնական զեկույցով հանդես է եկել ՔՀ վարչության պետ Արայիկ Գասպարյանը: Ոստիկանության պետին է ներկայացվել 2023 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը քրեական հետախուզության վարչության կարևոր ուղղություններից մեկն է, որի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ իրականացվում է ամենօրյա և նպատակաուղղված աշխատանքներ:

2023 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ Քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից հանրապետությունում արձանագրվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու 14 հանցագործության դեպք:

Ի հայտ է բերվել առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու, ինչպես նաև շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով վարչական զանցանք կատարելու 46 դեպք: 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և գրանցվել է առերևույթ հանցագործության մասին 15 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել է քրեական գործ, 10-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 2-ը գտնվում է քննարկման փուլում:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքներում կարևոր նշանակություն ունի ամենամյա երկու փուլով կազմակերպվող «Կանեփ-Կակաչ» կանխարգելիչ միջոցառումը, որի առաջին փուլը հաստատված ժամանակացույցի և պլանի համաձայն՝ ընթացքի մեջ է:

  • Կիսվել: