հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում քաղաքացին ավտոմեքենայով հարվածել է ՃՈ ավտոմեքենաներին և դիմել փախուստի (տեսանյութ)

Արցախում քաղաքացին ավտոմեքենայով հարվածել է ՃՈ ավտոմեքենաներին և դիմել փախուստի (տեսանյութ)

Փետրվարի 29-ին, ժամը 00:25-ի սահմաններում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Գ.-ն, չենթարկվելով ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողի՝ ավտոմեքենան կանգնեցնելու մասին օրինական պահանջին, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 35 շենքի դիմաց դիտավորությամբ հարվածել է ԱՀ ոստիկանության ՃՈ-ի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև հարվածել «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Ազատամարտիկների-Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում:

Մ. Գ.-ն բերվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Վերջինս ավտոմեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի:

  • Կիսվել: