շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում հակատանկային ականի պայթյունից երկու ադրբեջանցի է տուժել

Արցախում հակատանկային ականի պայթյունից երկու ադրբեջանցի է տուժել

Ղարաբաղյան հակամարտության գոտում ականի պայթյունից տուժել են Ադրբեջանի հակաականային գործակալության (ANAMA) աշխատակիցը եւ Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) սպան, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ նոյեմբերի 19-ին` ժամը 15:00-ի սահմաններում, դատախազություն տեղեկություն է ստացվել, որ ANAMA-ի աշխատակից Վագիֆ Բաբաեւը (1972 թ. ծնված) եւ պետական ​​սահմանապահ ծառայության աշխատակից Ռենատ Աղաբաբաեւը (1999 թ. ծնված) պայթեցվել են հակատանկային ականի վրա:

Նրանք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է նաեւ, որ Բաբաեւի վիճակը ծանր է։

Դատախազությունը դեպքի վայրի զննություն է կատարել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։

  • Կիսվել: