շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս պահին արդեն ավելի քան 15 400 դպրոցականներ մեր դպրոցներում են և ամեն օր այդ թվերն ավելանում են. Անդրեասյան

Այս պահին արդեն ավելի քան 15 400 դպրոցականներ մեր դպրոցներում են և ամեն օր այդ թվերն ավելանում են. Անդրեասյան

Առաջին հերթին ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները տեղավորվում են այն դպրոցներում, որտեղ կան լիցենզիոն ազատ տեղեր, մենք պատրաստ ենք ամենաարագ ձեւով ուղղորդել, թե որ դպրոցումկա ազատ եղ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Արցախցիների բողոքներին, որ իրենց երեխաներին չեն կարողանում տեղավորել դպրոցներում, քանի որ ազատ տեղեր չկան:

«Եթե տվյալ բնակավայրում զատ տեղ ունեցող դպրոց չկա, ապա երեխաները ընդունվում են դպրոց անկախ ազատ տեղերի առկայությունից: Այնպես որ այս հարցը կարգավորվում է, այստեղ ավելի շատ իրազեկման խնդիր»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին արդեն ավելի քան 15 400 դպրոցականներ մեր դպրոցներում են և ամեն օր այդ թվերն ավելանում են:

«Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, իրավիճակը շատ տարբեր է: Երեւանում շուրջ 8 հազար երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին: Եվ այստեղ օբյեկտիվորեն երեխաներին մանկապարտեզ ընդունելու հնարավորությունը շատ սահմանափակ է: Բոլոր այն տեղերում, որտեղ այդ հնարավորությունը կա, համայնքները շատ արագ կայացնում են այդ որոշումները եւ երեխաները ընդունվում են:

Ավելի քան 9 հազար մանկապարտեզի տարիքի երեխաներ կան բռնի տեղահանվածների մեջ: Այն պահին, երբ արդեն մարդիկ վերջնական տեղորոշվեն, թե որտեղ են մնալու առաջիկա ամիսներին, այս հարցի լուծումներն էլ կգտնենք»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: