կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել

Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել

Հանրապետական հավաքակայանի դիմաց Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել:

Նրանք նշել են, որ պատերազմի հետևանքով վիրավիրում ստացած և զինվորական հոսպիտալում բուժման անցած իրենց զավակները դեռ լիարժեք չեն առողջացել: Ծնողները պնդում են, որ իրենց զավակները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում:

Ծնողներին հրավիրվել են հավաքակայանի բակ, լսել նրանց պահանջները: Որոշ ժամանակ անց նրանց պատասխանել են, որ հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողները ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում:

  • Կիսվել: