կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցի բժիշկները Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին հեռավար ներկայացրել են ԱՀ առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերները

Արցախցի բժիշկները Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին հեռավար ներկայացրել են ԱՀ առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերները

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի վերջին` 4-րդ օրը նվիրված էր Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի որդեգրած ռազմավարությունների, դրանց իրագործման ընթացքում ծագող խնդիրների, արդեն կայացած և մինչև 2025 թվականը նախանշված ծրագրերի, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հստակ ուղիների քննարկմանը, հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից:

Համաժողովին տեսակապով միացել են Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, ԱՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնի և «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրենները։

Նրանք ներկայացրել են շրջափակման հետևանքով Արցախի առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես խոսել մասնագիտական ռեսուրսի, դեղորայքի, բժշկական սարքերի խիստ սղությունից։

Անհնար էր նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը:
Համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցել:

  • Կիսվել: