Արբատ գյուղում բախվել են 33-րդ համարի երթուղային գազելը և Mercedes-ը. վերջինս կողաշրջվել է
Ապրիլի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմանում Արբատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և 33-րդ համարի երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է, իսկ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: