Հնդկաստանում ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ թռչունների երամի հետ բախումը. NDTV
Հնդկաստանի արևմուտքում Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ թռչունների երամի հետ բախումը:Այս մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ավիացիոն փորձագետների:
Նրանց կարծիքով, թռչունների հետ բախումը կարող էր նվազեցնել բարձրություն վերցնող ինքնաթիռի արագությունը:
Ըստ Indian Express-ի՝ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։
Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։
Ինքնաթիռն ընկել է բնակելի հատվածում՝ բժիշկների հանրակացարանի վրա։