շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
Արբաթ բնակավայրում այսօր բացվեց Արցախյան պատերազմներում անմահացած արբաթցի տղաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Արբաթ բնակավայրում այսօր բացվեց Արցախյան պատերազմներում անմահացած արբաթցի տղաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Մասիս համայնքի Արբաթ բնակավայրում այսօր բացվեց Արցախյան պատերազմներում անմահացած արբաթցի տղաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, որը կառուցվել է արբաթցի Սարգսյան եղբայրների և այլ համագյուղացիների աջակցությամբ: Հայտնում են Մասիսի համայնքապետարանից։ 

Իրենց կյանքով՝ հանուն կյանքի անմահացած արբաթցի հերոսներին հիշեցին անուն առ անուն և աղոթեցին նահատակ հայորդիների հոգու հանգստության համար։

Շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին՝ Արբաթ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արամ Մելտոնյանը նշեց, որ հուշահամալիրի կառուցումը կարևոր նշանակություն ունի իրենց գյուղի համար, որ այս վայրը կդառնա աղոթատեղի արբաթցիների համար:

Փառք ու խոնարհում:

  • Կիսվել: