չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ

Հանրապետության տարածքում՝ հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

 

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

  • Կիսվել: