ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ամենաբարձր սարը Արագածն է, ոչ թե Արարատը, սա է ՀՀ-ն զարգացնելու միակ ճանապարհը. Փաշինյան

ՀՀ ամենաբարձր սարը Արագածն է, ոչ թե Արարատը, սա է ՀՀ-ն զարգացնելու միակ ճանապարհը. Փաշինյան

Խոսելով Արարատի ու Արագածի մասին՝ ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող տարածքի և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  այն հարցին՝ կա՞ն Թուրքիայից եկող որոշակի ուղերձներ Արարատ լեռան հետ կապված և արդյոք դրանով են պայմանավորված Արարատի ու Արագածի վերաբերյալ Փաշինյանի վերջին շրջանի հայտարարություննեը։ 

«Այն ուղերձները, որ մենք ստանում են Թուրքիայից, հրապարակային են։ Բայց Թուրքիայից ստացվող ուղերձները դնենք մի կողմ․ մենք նախևառաջ պետք է խոսենք մեր մասին։ խոսելով Արարատի ու Արագածի մասին՝ ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող տարածքի և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատը, եթե խոսքը լեռան մասին է, Հայաստանի Հանրապետությունում չէ։ Սա շատ պարզ բան է», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի պարագայում մենք ունենք հստակ գծագրված սահման, ինչը, իհարկե, շատ լավ է։ 

«Ասածիս մեջ ոչ մի նոր բան չկա, 2021 թվականի կառավարության ծրագրում դա գրված է։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Երբ ես աշակերտների հետ եմ հանդիպում, ասում եմ ՀՀ-ի ամենաբարձր լեռը ո՞րն է, և երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատն ասում է Արարատը։ Հիմա եկեք սրան նայենք հակառակ կողմից։ Հակառակ կողմից նայում են Թուրքիայում և ասում են՝ Արարատը Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է։ Սա, կարծում եմ, փաստ է։ Հիմա Հայաստանում երեխաները որտեղի՞ց են իմանում այդ ինֆորմացիան։ Իմանում են դպրոցներում, կառավարության կողմից իրականացվող կրթության արդյունքում։ Թուրքիայում ասում են՝ եթե այս երեխաներն ասում են ՀՀ-ի ամենաբարձր լեռն Արարատն է և ոչ թե Արագածը, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ-ն ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Եթե Թուրքիայի նակատմամբ տարածքային պահանջներ ունի, ապա մենք ինչու որևէ ձևով աջակցենք, նպաստենք կամ նույնից չնկատելու տանք, որ ՀՀ-ն զարգանա։ Ընդհակառակը, եթե իրենք մեզմից տարածքային պահանջներ ունեն, մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրենց ոչնչացնենք», -ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանի ամենաբարձր լեռն Արագածն է։

Նրա խոսքով՝ սա է այն քաղաքականությունը, որը ՀՀ-ին զարգանալու հնարավորություն կտա, մինչդեռ մյուս քաղաքականությունները Հայաստանին իր պատմական ցիկլի մեջ են դնում․

«Դրա վերջում կայսրությունների փլուզման կոնսոլիդացիայի շրջանում պետություն ստեղծել ու կորցնելն է, շատ դեպքերում՝ սեփական կամքից անկախ։ ՀՀ-ի ամենաբարձր լեռն Արագածն է, և սա փաստ է»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է այս պահին հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացը՝ հատկապես հաշվի առնելով «Նեմեսիսի» հուշարձանի հետ կապված վերջին իրադարձությունները, Փաշինյանը կրկին շեշտեց, որ բոլոր տեղկությունները հրապարակային են և դրանց կարելի է ծանոթանալ հրապարակումներից։

  • Կիսվել: