երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արարատում բախվել են «Opel Astra»-ն և «Lexus»-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Արարատում բախվել են «Opel Astra»-ն և «Lexus»-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհ 2-րդ կմ հատվածում բախվել են «Lexus» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

  • Կիսվել: