հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատում 43-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է 23-ամյա հարևանի ոտքերի ուղղությամբ

Արարատում 43-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է 23-ամյա հարևանի ոտքերի ուղղությամբ

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցում տղամարդն օդաճնշիչ ատրճանակից երկու կրակոց է արձակել հարևանի ոտքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
 
«Սեպտեմբերի 6-ին` ժամը 18.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ հարևանը պնևմատիկ հրացանով կրակել է իր ուղղությամբ, ինքը վնասվածքներ չի ստացել»,– նշված է հաղորդագրության մեջ։
 
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 18․30-ի սահմաններում, շենքի առաջին հարկում ծագած վիճաբանության ժամանակ 43-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից երկու կրակոց է արձակել 23-ամյա հարևանի ոտքերի ուղղությամբ:
 
Դեպքի վայրի զննության ընթացքում 43-ամյա տղամարդը շենքի ընդհանուր օգտագործման լոգարանի պահարանից ներկայացրել է նշված ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

  • Կիսվել: