Արարատի նման տղուն թուրքը չկարողացավ ծնկի բերել, բայց Փաշինյանը արեց դա. Շուռնուխ համայնքի ղեկավար
Արարատի նման տղուն թուրքը չկարողացավ ծնկի բերել, բայց Փաշինյանը արեց դա՝ ցույց տալով, թե ինքը ոնց կարող է վերաբերվել ազատամարտիկին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով եղբորը ՔԿ-ում ծնկաչոք քարշ տալու դեպքին, ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ իշխանության կողմից նման գործողությունների սրիկայություն է և թուքրին բնորոշ վարքագիծ։
Հավելենք, որ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխել են հիվանդանոց:
՛՛Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում՛՛,-գրել է Ռոբերտ Հայրապետյանը: