ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը Թրամփի համար առաջնահերթություն է. Հեգսեթ

Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը Թրամփի համար առաջնահերթություն է. Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ելույթ ունենալով Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում, հայտարարել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների աջակցության մասին: Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստվում է Թայվանի վրա հարձակման:

«Չափազանցելու կարիք չկա։ Չինաստանի սպառնալիքն իրական է, և դա կարող է անխուսափելի լինել»,- ասել է Հեգսեթը, հավելել, որ ԱՄՆ-ն հույս ունի, որ դա տեղի չի ունենա։

Նա նշել է, որ տարածաշրջանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն է, և Վաշինգտոնը թույլ չի տա իրեն դուրս մղել այնտեղից:

«Թայվանը նվաճելու Չինաստանի փորձը կործանարար հետևանքներ կունենա Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և աշխարհի համար»,- նշել է Հեգսեթը:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ կոնֆլիկտ չի փնտրում, և Դոնալդ Թրամփը և ամերիկացի ժողովուրդը հարգանքով են վերաբերվում Չինաստանին:

  • Կիսվել: