կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արարատի մարզում վարորդը ռուսական համարանիշներով ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Արարատի մարզում վարորդը ռուսական համարանիշներով ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում,Վեդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Արթուր Ա.-ն, իր վարած ՎԱԶ-21014 մակնիշի ՌԴ համարանիշներով ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին, Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շահնազարյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: