ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արարատի մարզում Ուկրանիայի Հանրապետության քաղաքացին Subaru-ով բախվել է արգելապատնեշին

Արարատի մարզում Ուկրանիայի Հանրապետության քաղաքացին Subaru-ով բախվել է արգելապատնեշին

Մայիսի 21-ին ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի 53-ամյա Ոսադչուկ Մ.-ն իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Օսադչուկ Մ.-ն և նրա ուղևոր` Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: