երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արարատի մարզում «ՊԱԶ»-ը բախվել է ավտոբուսին. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Արարատի մարզում «ՊԱԶ»-ը բախվել է ավտոբուսին. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12:30-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել FAV մակնիշի ավտոբուսին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, «ՊԱԶ»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։

FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին: «ՊԱԶ»-ում եղել է միայն վարորդը, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։

  • Կիսվել: