ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արարատի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները նռնակ են հայտնաբերել

Արարատի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները նռնակ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների՝ Արարատի մարզում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ 31-ամյա մի տղամարդ մեքենայում զինամթերք ունի։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նա Հայանիստ գյուղում հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Մասիսի բաժին։ «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ պայթուցիչով, և գաղտնի փականով դանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: