շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 Արարատի մարզում  բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. վիրավորների մեջ կա երեխա

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. վիրավորների մեջ կա երեխա

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում  բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և Արարատի մարզի բնակիչ Անի Հ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաթրի հետևանքով Անի Հ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 1-ամյա  Յուրա Պ.-ն, 49-ամյա Արմեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 47-ամյա Աննա Վ.-ն՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: