չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արարատի մարզում բախվել են Opel Zafira-ն ու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի Ford Transit-ը. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Opel Zafira-ն ու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի Ford Transit-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 15:20-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են Նիզամի գյուղի բնակիչ, 62-ամյա Պավել Գազարյանի վարած Ford Transit մակնիշի և Դաշտավան գյուղի բնակիչ, 45-ամյա Մարտին Եղիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 43-ամյա Գնել Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննչական աշխատաննքերը ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Պ. Գազարյանը աշխատում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբում:   

  • Կիսվել: