չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

Ես ձեզ խնդրում եմ, 2018 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք,  դիտեք իմ հարցազրույցները 2018 թվականի մասին, ժամերով խոսել եմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու՝ ուղղորդված և չուղղորդված»,–ասաց նա։

Հարցին՝ երբ է դա լինելու, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Երբ որ նպատակահարմար գտնեմ»։

  • Կիսվել: