շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են «Nissan Teana»-ն ու «Suzuki»-ն․ կա 4 վիրավոր․ մեքենաները բախվել են բետոնե էլեկտրասյանը

Արարատի մարզում բախվել են «Nissan Teana»-ն ու «Suzuki»-ն․ կա 4 վիրավոր․ մեքենաները բախվել են բետոնե էլեկտրասյանը

Փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական  կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները բախվել են բետոնե էլեկտրասյանը։

  • Կիսվել: