Արարատի մարզում բախվել են Mercedes և ԶԻԼ 131 մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ թունաքիմիկատների թույների խանութի դիմաց, բախվել են Mercedes և ԶԻԼ 131 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարը։
Բժիշկները վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։