կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mitsubishi io-ն. վերջինս տապալել է էլեկտրասյունն ու հուշարձանի պատվանդանի մի հատվածը. կա 5 վիրավոր

Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mitsubishi io-ն. վերջինս տապալել է էլեկտրասյունն ու հուշարձանի պատվանդանի մի հատվածը. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 17:20-ի սահմաններում, Ազատավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW-ն և Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել 1941-1945 թվականի պատերազմի հերոսների հիշատակին կառուցված ցայտաղբյուրի էլեկտրասյունը և տուֆե պատվանդանի մի հատվածը:

  • Կիսվել: