կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արարատի մարզում արձանագվել է ապօրինի ձկնորսության դեպք

Արարատի մարզում արձանագվել է ապօրինի ձկնորսության դեպք

Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք։
 
«Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ՝ Մ.Մ.-ն Վեդի գետից էլեկտրահարման միջոցով որսացել էր 9 ձուկ։
 
Հոսանք արտադրող շարժիչը և որսված ձկներն առգրավվել են։
 
Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: