հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արարատի մարզում 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 41-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Արարատի մարզում 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 41-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Բորիկ Պ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տեր-Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ստեփանյանի և Միսաք Սողոյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: