ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արարատի մարզում «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում․ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Արարատի մարզում «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում․ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։45-ի սահմանում «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը  կանչով մեկնել է Մեղրի-Երևան ավտոճանապարհի 308 կմ, որտեղ Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան ընկել է ձորը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության խումբը դեպքի վայրից «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի դին։

«Գանգուղեղային վնասվածք, ներքին արյունահոսություն՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Գևորգյանին, «կրծքավանդակի, որովայնի, ծնկի քերծվածքներ» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արտաշես Լևոնյանին։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմանում Ա․ Հովհաննիսյանը, վարելով VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մոտ 30 մետր շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։ 

 
 
 

  • Կիսվել: