հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում պաշտոնական այցի շրջանակներում այսօր` hունվարի 25-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան: Այս մասին իր եյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Միրզոյանն այնտեղ է գնացել Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում:

Հիշեցնենք, որ նախարարը Լյուքսեմբուրգ է մեկնել հունվարի 25-ին` 2 օրով։ Նա պետք է հանդիպումներ ունենար երկրի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ։ Այցի շրջանակում Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:

  • Կիսվել: