կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արարատ լեռը դարձյալ հասանելի է լեռնագնացների համար

Արարատ լեռը դարձյալ հասանելի է լեռնագնացների համար

Թուրքիայի` Հայաստանին սահմանակից Աղրըի նահանգային իշխանությունները 2015 թվականին հայտարարել էին, որ նահանգի տարածքում «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Արարատ (թուրքերեն՝ Աղրը) լեռը ստանում է «հատուկ անվտանգության» գոտու կարգավիճակ, գրում է ermenihaber.am-ը:

Այդ կարգավիճակով պայմանավորված պաշտոնապես արգելված էր լեռնագնացներին Արարատ բարձրանալ։

Չնայած արգելքին՝ վերջին 6 տարվա ընթացքում զարտուղի, ոչ օրինական ճանապարհներով, հաճախ տեղաբնակ քրդերի օգնությամբ բազմաթիվ լեռնագնացներ են մագլցել բիբլիական լեռան գագաթը։

Այժմ արդեն ձետրվարի սկզբից պաշտոնապես արգելքը կվերանա և տարբեր երկրներից եկած լեռնագնացները կկարողանան օրինական ճանապարհով բարձրանալու թույլտվություն ստանալ։

 

  • Կիսվել: