«Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբը մոտ 7000 քմ սիզամարգի հումք է նվիրել Երևանին
Երևանում մոտ 7000 քմ սիզամարգ է ավելանում. հումքը նվիրել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբը:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում թեքություն ունեցող լանջերի, զբոսայգիների կածանների երկարությամբ և հարթ, բայց դժվար կանաչապատելի վայյրերում սիզամարգեր են ստեղծվում: Ճմապատման հումքը մայրաքաղաքին անհատույց տրամադրել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբը:
Ճմապատումն իրականացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ու վարչական շրջանները համատեղ: