երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
 
Առանց համապատասխան իրավական հիմքերի ծանր տեխնիկայով հանքանյութի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։
 
Տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։
 
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

  • Կիսվել: