չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Երևանում օգոստոսի 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-ին և 29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օգոստոսի 28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

  • Կիսվել: