չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին, 28-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին, 26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Երևանում օգոստոսի 24-ին, 25-ին, 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 24-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

  • Կիսվել: