չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Արամ Խաչատրյան փողոցի դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է

Արամ Խաչատրյան փողոցի դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է

Մայիսի 17-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք․ պոկված լարեր չեն եղել։

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: