երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են․ Արմեն Սարգսյան

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են․ Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․

«Այսօր նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը:

Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ դրոշմվել է որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության կերտման օր:

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը:

1918-ից ավելի քան մեկ դար անց՝ այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը, մեր ինքնության, ազգային, հոգևոր արժեքների, ազգային շահի գիտակցումն ու պաշտպանումը»:

  • Կիսվել: