երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Առաջին, երրորդ և չորրորդ բացասական արյան կարիք կա. Արյունաբանական կենտրոն

Առաջին, երրորդ և չորրորդ բացասական արյան կարիք կա. Արյունաբանական կենտրոն

ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է՝ կա առաջին, երրորդ և չորրորդ բացասական (0(I) rh-, B(III) rh-, AB(IV) rh-) արյան կարիք:
 
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝  արյունատվության։
 
Նշենք, որ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն այս պահին հրատապ են
  • 0(I) rh-
  • B(III) rh-
  • AB(IV) rh-
Արյունատվության հակացուցումները՝ https://blood.am/arm/blood-donors/information
Հեռ՝ 010-28-38-23:
 
Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-12:30-ը, խնդրում ենք մոտենալ անձնագրով»,- ասված է կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:

  • Կիսվել: