շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջին անգամ «իԳործ» ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Առաջին անգամ «իԳործ» ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Սփյուռքահայ մասնագետները շարունակում են գալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում պետական համակարգում աշխատանքի անցնելու նպատակով։ Տարեցտարի ավելանում է այն պետական հաստատությունների թիվը, որտեղ աշխատանքի են անցնում «իԳործականները»։ Այս մասին հայտնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը:

Առաջին անգամ ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որին միացել է Իշխան Թովմասյանը Ֆրանսիայից։

ՀՀ ԱԳՆ-ում ծրագրային մրցույթն անցել է Ինեսա Ռուբինյանը Շվեդիայից։ Արդարադատության նախարարությանն է միացել Արամ Հարությունյանը Ռուսաստանից։ ՀՀ ԱԺ-ում աշխատանքի են անցնել Անի Խաչատրյանը, Գոռ Իսոյանը, Էվելինա Բարսեղյանը, Լիլիթ Մեսրոպյանը և Լիլիթ Գալստյանը Ռուսաստանից։

 
 
 
 
 
 
 
    
 

  • Կիսվել: