ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու. Փաշինյան

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու. Փաշինյան

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: Այս մասին այսօր կառավարությանն նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը:

Վարչապետը Կապսի ջրամբարի հետ կապված հույս հայտնեց, որ գործընթացները կառավարության պլանավորածով կընթանան:

՛՛Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու: Եվ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր մշակույթ բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին՛՛,-նշեց նա:

ՀՀ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Մոտ 13.3 մլրդ դրամ գումար կվերաբաշխեն 3 խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար: Այդ բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին: Նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ որոշակի գործընթաց կա, փաստաթղթերի ուսումնասիրման փուլում են, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին:

  • Կիսվել: