Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Էր Ռիադ
Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ։ Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։