կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

Երևան քաղաքում փետրվարի 22-ի ցերեկը, 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 24-26-ին առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

  • Կիսվել: