հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առաջիկա օրերին հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Առաջիկա օրերին հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Օգոստոսի 25-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
 
Երևանում օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին, օգոստոսի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, օգոստոսի 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
 
Մարզերում օգոստոսի 28-ի կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ, օգոստոսի 26-ի և 29-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
 
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին, 26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
 
Լեռնային Ղարաբաղում վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
 

  • Կիսվել: