ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հրապարակմանը վերաբերվել ժպիտով». գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ գերդաստանով Հայաստանից հեռանալու լուրի մասին

«Հրապարակմանը վերաբերվել ժպիտով». գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ գերդաստանով Հայաստանից հեռանալու լուրի մասին

«Հրապարակ» օրաթերթը «համառ լուրերին» հղում անելով՝ գրել է, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից:

«Նշված լրատվամիջոցի այդ հրապարակումը իսկապես յուրահատուկ է. օգտագործված բառերի քանակի համեմատ ապատեղեկատվության և ստի նման խտություն մենք որևէ այլ տեղ չենք տեսել:

Առաջարկում ենք ընթերցողին այդ հրապարակմանը վերաբերվել ժպիտով», - News.am-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

  • Կիսվել: