Առաջարկում եմ՝ ոստիկանը չդիպչի անձնագրին․ Անի Խաչատրյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում, ելնելով արտակարգ դրության պայմաններում անվտանգության պահպանման կանոններից, մի քանի առաջարկ է ներկայացրել Պարերատանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Պարետատուն ջան, ոստիկանը փողոցում օրը հարյուրավոր անձնագրեր է վերցնում և ստուգում, իսկ եթե 1 ոստիկան վարակված եղավ կամ վարակվեց՝ կվարակի հարյուրավոր քաղաքացիների...
Առաջարկում եմ՝
- Ոստիկանը չդիպչի անձնագրին, և քաղաքացին իր ձեռքով իր անձնագիրն ու թերթիկը ցույց տա:
- Քաղաքացին ( հնարավորության դեպքում) հեռախոսում ունենա անձնագրի և թերթիկի նկարը և կրկին առանց ոստիկանի դիպչելու ցույց տա նկարը»։



