երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջարկ կա պատերազմական իրավիճակներում քրեական պատիժ սահմանել ադրբեջանական նարատիվներ տարածելու համար. Սիմոնյան

Առաջարկ կա պատերազմական իրավիճակներում քրեական պատիժ սահմանել ադրբեջանական նարատիվներ տարածելու համար. Սիմոնյան

Ադրբեջանական նարատիվներ մի բերեք հայկական իրականություն, մի արեք այդպես: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ երբեմն բացում է հայկական ալիքները եւ տպավորություն է ստանում, որ դրանք ադրբեջանական են;

«Գործընկերներ կան, որ առաջարկում են փոփոխություններ անել եւ պատերազմական, ռազմական իրավիճակներում քրեական պատիժ սահմանել նման գործողության համար: Մի արեք այդպես, ինձ չէ, Հայաստանին վնաս եք տալիս դրանով»,-ասաց նա:

  • Կիսվել: