երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արագածոտնում ցուլը հարվածել է իրեն խնամողին, նա տեղում մահացել է

Արագածոտնում ցուլը հարվածել է իրեն խնամողին, նա տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող հողամասում գտնվող անասնագոմի մոտ կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Տալյանը։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները Գագիկ Նալչաջյանն ու Գոռ Սեկոյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: