կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արագածոտնում բախվել են ՎԱԶ 2107-ն ու Renault բեռնատարը.  կա 1 զոհ, 3 վիրավոր

Արագածոտնում բախվել են ՎԱԶ 2107-ն ու Renault բեռնատարը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ՎԱԶ 2107-ից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

  • Կիսվել: