ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արագածոտնում բախվել են Ford-ն ու Hayasa մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնում բախվել են Ford-ն ու Hayasa մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 25-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյուրմի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Ռազմիկ Ս․-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը և Երևանի բնակիչ 51-ամյա Գագիկ Ա․-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քասյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: